6 Фев

Հայ աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կարող են օգնել ԴՄԾ բաժանմունքները. Եգանյան

Lili Travel Հայ աշխատանքային միգրանտներ,

Ես խորհուրդ կտայի ՌԴ տարածքում գտնվող հայ աշխատանքային միգրանտներին, որոնք կասկածներ ունեն, որ այդ երկիր մուտք գործելու վրա կարող է արգելք դրվել, նախքան Ռուսաստանի տարածքը լքելը այդ հարցը պարզել տեղի Դաշնային միգրացիոն ծառայությունում։ Այս մասին փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների հարցերով նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանում այդ հարցին բավականին խիստ են մոտենում, սակայն այդ մոտեցումն ուղղված չէ կոնկրետ Հայասատանի քաղաքացիների դեմ։ «Ռուսաստանի միգրացիոն ծառայության պաշտոնալան կայքի միջոցով (www.fms.gov.ru) աշխատանքային միգրանտները կարող են պարզել, արդյոք իրենք խնդիրներ ունեն, թե ոչ։ Այնտեղ կա «Տեղեկատվական համակարգեր» բաժինը, որտեղ միգրանտները կարող են գրել իրենց անձնական տվյալները եւ իմանալ, արդյոք իրենք որեւէ խնդիր ունեն»,- նշել է Եգանյանը։

Հիշեցնենք, որ 2015թ. սկզբին Ռուսաստանում ուժի մեջ է մտել միջրացիոն օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Մասնավորապես, փոխվել է Ռուսաստան մուտռք գործելու եւ աշխատանքի տեղավորվելու կարգը օտարերկրյա քաղաքացների համար։ Հունվարի 1-ից ԱՊՀ քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելու իրավունք կունենան միայն արտասահմանյան անձնագրերով։ Բացառություն են կազմում ԵՏՄ երկրների քաղաքացիները (Բելառուս, Ղազախստան, Հայաստան)։

news.am

Добавить коментарий

ПОСЛЕДНИЕ НОВОСТИ

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

Коротко о нас

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

×