10 Мар

Պուտինը հաստատել է ՀՀ քաղաքացիների համար ՌԴ-ում գրանցվելու դյուրացված կարգը

Lili Travel ՀՀ քաղաքացիներ,

ВЛАДИМИР ПУТИН

Պուտինը հաստատել է ՀՀ քաղաքացիների համար ՌԴ-ում գրանցվելու դյուրացված կարգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ երկու երկրների քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ դյուրացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, տեղեկացնում է ТАСС-ը:

Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտնվող Հայաստանի քաղաքացիների ազատում համապատասխան մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից:

Մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիները, որոնք նախկինում պարտավորված էին Ռուսաստանում գտնվելու 30 օրերի ընթացքում հաշվառվել, այժմ ՌԴ-ում կարող են առանց գրանցման մնալ 180-օրյա ժամանակահատվածի համար 90 օր:

Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան ավելի վաղ նշել էր, որ Հայաստանի քաղաքացիներն ԱՊՀ տարածքից Ռուսաստան ներգաղթողների 5 տոկոսն են:

«Մենք այստեղ ներգաղթային որևէ սպառնալիք չենք տեսնում»,- ասել էր նա՝ հավելելով, որ ներգաղթյալների գրանցման նման կարգը ժամանակավորապես արդեն կիրառվում էր Հայաստանից ներգաղթած քաղաքացիների դեպքում, և որևէ բացասական ազդեցություն չի ունեցել ներգաղթի իրավիճակի վրա:

ՌԴ-ի և Հայաստանի կառավարությունների միջև այս համաձայնագիրը կնքվել էր Սոչիում՝ 2014-ի հուլիսի 11-ին:

ՌԴ տարածքում Հայաստանի քաղաքացիների գտնվելու նոր կարգը պայմանավորված է 2015 թվականից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Նմանատիպ համաձայնագրեր արդեն գործում են Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների համար:

tert.am

Добавить коментарий

ПОСЛЕДНИЕ НОВОСТИ

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

Коротко о нас

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

×