25 Мар

Մի շարք օրենքներ եվ տեղեկություններ, որոնք պարտավոր են իմանալ այլ պետության քաղաքացիները` ՀՀ մուրք գործելուց առաջ

Lili Travel տեղեկություններ, օրենքներ,

Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստան ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով, մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Ցանկ
այն պետությունների, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի

1. Իտալիա
2. Մալթա
3. Իսպանիա
4. Ֆրանսիա
5. Հունաստան
6. Լատվիա
7. Նորվեգիա
8. Լեհաստան
9. Ավստրիա
10. Բելգիա
11. Դանիա
12. Էստոնիա
13. Ֆինլանդիա
14. Գերմանիա
15. Հունգարիա
16. Իսլանդիա
17. Իռլանդիա
18. Ռումինիա
19. Բուլղարիա
20. Սլովակիա
21. Սլովենիա
22. Լիտվա
23. Լյուքսեմբուրգ
24. Նիդերլանդներ
25. Շվեյցարիա
26. Լիխտենշտեյն
27. Չեխիա
28. Մեծ Բրիտանիա
29. Շվեդիա
30. Պորտուգալիա
31. Կիպրոս
32. Ռուսաստանի Դաշնություն
33. Վրաստան
34. Ուկրաինա
35. Բելոռուսիա
36. Մոլդովա
37. Ղազախստան
38. Տաջիկստան
39. Ղրղստան
40. Ուզբեկստան
41. Արգենտինա

Նշված պետությունների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում 180 օրից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու համար պետք է դիմեն կացության կարգավիճակ ստանալու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին մասի համաձայն
Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը
առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով (50.000-100.000 ՀՀ դրամ):

Добавить коментарий

ПОСЛЕДНИЕ НОВОСТИ

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

Коротко о нас

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

×