5 Дек

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար. ավտոբուսների և բեռնատարների համար կբացվի վաղը

Lili Travel ,

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը  դեկտեմբերի 5-ին՝  ժամը 15։00-ի դրությամբ,  մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։  Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար  երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

tert.am

Добавить коментарий

ПОСЛЕДНИЕ НОВОСТИ

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

Коротко о нас

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

×