8 Июн

Հայաստանի 8 հրաշալիքները

Lili Travel ,

Հայաստանը անկասկած լի է բազմաթիվ հիասքանչ տաճարներով, դարավոր եկեղեցիներով ու վանքերով, որոնք դարերի խորքից գալով մինչև այսօր կանգուն են մնացել: Բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, վեհաշուք լեռներ ու արագահոս գետեր, որոնք պատմության վկան են եղել, իսկ այսօր զարմացնում են մեզ, իբրև Հայաստան աշխարհի չնաշխարհիկ բնությամ մի մաս:

Սակայն հիմա մենք կանրադառնանք այդ բազմաթիվ հրաշալիքնմերից ութին միայն:

1. Խոր Վիրապ

Խոր Վիրապի եկեղեցին միայն արդեն իսկ հայ ճարտարապետների վարպետության վկայությունն է, բայց այս վանքում տեղակայված փոսն ու դրա պատմությունը և այն, թե ինչպես Գրգոր Լուսավորիչը կարողացավ 14 տարի ապրել այստեղ, առանձնահատուկ գաղտնիքով է պատում այն: Խոր Վիրապ այցելիլիս` մեզնից շատեր նույնիսկ չեն համարձակվում իջնել Լուսավորչի երբեմնի կացարանը: Կկարողանայինք անգամ մեկ օր կամ շաբաթ փակված լինել այդ խորը, մութ փոսում, էլ չասած տարիների մասին:

Խոր Վիրապ

Խոր Վիրապ

Պատմիչները վկայում են, որ երբ Գրիգոր Լուսավորիչը մուտք գործեց Մեծ Հայք հայոց Տրդատ Գ արքային քրիստոնեություն քարոզելու, վերջինս նրան նետեց արքունի բանտի փոսը։ Սակայն երբ արքան հիվանդացավ, հրամայեց իր մոտ բերել Լուսավորչին, որը հրաշքով ապաքինեց նրան։ Տրդատ Գ-ն ընդունեց քրիստոնեությունն ու հռչակեց այն որպես պետական կրոն։ Հետագայում էլ այստեղ եկեղեցի կառուցվեց և կոչվեց Խոր Վիրապ, այսինքն խորը փոս։

2. Կասկադ համալիր

Իր տեսակով սա մի եզակի ճարտարապետական գոհար է, որում ամփոփված է արդի արվեստի տարածաշրջանի լավագույն հավաքածուն։ Կասկադը կառուցվել է դեռևս 1970-ականներին, սակայն Հայաստանի անկախացումից հետո միայն, երբ սփյուռքահայ բարերար Ջերարդ Գաֆէսճեանի միջոցներով համալիրը բարեկարգվեց և վերափոխվեց արդի արվեստի թանգարանի։ Բազում արվեստագետների շարքում, այստեղ ցուցադրված են նաև Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդվիքի եւ Բարրի Ֆլենեգանի գործերը։

Կասկադ

Կասկադ

3. Տաթևի վանք

Հայաստանում շատ են հնագույն վանքերը, որոնք բավականին դժվարահաս են, քանզի պատմական անհրաժեշտությունից ելնելով կառուցվելեն հնարավորինս անհաս վայրերում։ Այդ բոլոր վանքերի շարքում իր ույույն տեղն է գրավում Տաթևի վանքը: Այսօր աշխարհի ամենաերկար ճոպանուղին հնարավորություն է տալիս թռիչք կատարել գեղատեսիլ կիրճի վրայով և հասնել թշնամու համար անհասանելի մնացած Տաթև:

Տաթևի վանք

Տաթևի վանք

4. Գառնու տաճար

Հելլենիստական ճարտարապետության այս գեղեցիկ նմուշը կառուցվել է առաջին դարում, երբ Հռոմը հասել էր իր ծաղկման բարձրակետին։ Տաճարը 1679թ-ի երկրաշարժից ի վեր ավերված վիճակում էր մինչև 1960-70-ականների հիմնովին վերակառուցումը։ Հնում Գառնին եղել է պաշտամունքի վայր և ծառայել է որպես հայ արքաների ամառային նստավայր։ Այսօր այստեղ են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ և իրենց հիացմունքն արտահայտում, այս անսասան տաճարը տեսնելով, որը դարեր շարունակ կանգուն է և թվում է թե դեռ շատ ու շատ դարեր կանգուն պիտի մնա:

Գառնու տաճար

Գառնու տաճար

5. Զորաց քարեր

Զորաց քարերը կամ Քարահունչը` ուղղահայաց կանգնեցված քարերի (մենհիրների) մի խումբ է՝ օղակաձև դասավորությամբ, որը, ըստ լեգենդի, ծառայել է որպես աստղադիտարան։ Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է մ.թ.ա. XV-XIV դդ.: Այն ավելի հին է, քան հռչակավոր Սթոունհենջը Մեծ Բրիտանիայում: «Քարահունչի» աստղադիտարանը մոտավորապես 7500 տարեկան է: Մեզ հայտնի առաջին քաղաքակրթությունները (Եգիպտոս և Շումեր) ծնվել են 5000 տարի առաջ: Բայց 7500 տարին արդեն լայն ճանաչում է գտել, օրինակ, հնագույն հուշարձաննների թվագրման աշխարհի մեծագույն մասնագետ Ջ. Հոուկինոսի կողմից:

Զորաց քարեր

Զորաց քարեր

6. Սևանա Լիճ

Սա Կովկասի խոշորագույն քաղցրահամ լիճն է, և աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճը: Սևանա լիճն այնքան մեծ է, որ այն նաև «Հայաստանի ծով» անվանումն է ստացել: Էկոլոգիական մեծ կարևորություն ներկայացնող այս լճի էնդեմիկ տեսակներից է իշխանը։ Թերակղզու վրա կանգուն է 10-րդ դարի Սևանավանքը, որը հայտնի է նաև Մարմարաշեն անունով: Այն հիմնադրվել է 305 թ Գրիգոր Ա Լուսավորչի կողմից, իսկ երկու եկեղեցիները՝ 874 թ։   Հենց այստեղ 921 թ. հայոց թագավոր Աշոտ II Երկաթը Սևանի ճակատամարտում, պարտության մատնելով արաբ զորավար Բեշիրին, երկիրն ազատում արաբական լծից։

Озеро Севан

Սևանա Լիճ

7. Գանձասար վանք

Այս վանքի անունը նշանակում է «գանձերի լեռ», քանի որ ըստ ավանդության՝ այստեղ էին պահվում Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։ Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Սուրբ Հովհաննու Մկրտիչ մայր տաճարը կառուցվել է 1216 – 1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից: Գանձասարը 1400 – 1816 թթ.Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ Դարեր շարունակ այն եղել է Հայաստանի

Գանձասար վանք

Գանձասար վանք

արևելյան գավառների կարևորագույն կրոնական կենտրոնը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ: Սուրբ Հովհաննես Մկրտչի պատերին մինչև այժմ էլ պահպանվել են աստվածաշնչյան կերպարները:

8. Սարդարապատ

Հուշահամալիրը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Հուշահամալիրի բացումը կայացավ հերոսամարտի հիսունամյա տարեդարձի օրը: Ցեղասպանությունից հետո Օսմանյան Թուրքիան նպատակ էր դրել վերջնականապես ջախջախելու Հայաստանը, սակայն հայերը` թերզինված բանակով, որոնց հետ կռվի էին դուրս եկել ծերերը, երեխաները, կանայք, Սարդարապատի դաշտում կենաց-մահու կռիվ տալ թուրքական բանակի դեմ, հաղթեց։

Սարդարապատ

Սարդարապատ

Անկրկնելի են հուշահամալիրի թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունից» (35 մ բարձրությամբ) երեք շարքով կախված են զանգերը, դրանք ասես պատրաստ են ղողանջելու և վտանգի պահին, նորից ոտքի հանելու հայ ժողովրդին, ինչպես եղել է պայքարի օրերին, երբ զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին` կոչ անելով ժողովրդին դուրս գալ ազատագրական պատերազմի:

Սարդարապատի ճակատամարտում հայոց հաղթանակը ևս մեկ անգամ մեր դարավոր ազգի ներքին ուժի ու միասնական անսասանության ապացուցը հանդիսացավ:

Հոդվածի հեղինակ` Անի Զաքարյան

Добавить коментарий

ПОСЛЕДНИЕ НОВОСТИ

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

Коротко о нас

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

×