10 Сен

Օգոստոսի 9-ին տուր դեպի Սեվակի տուն-թանգարան, Սատանի կամուրջ եվ Տաթեվի վանք

Lili Travel ,

Մեր ուղևորությունը սկսվեց Պարույր  Սևակի տուն-թանգարան կատարած այցելությունից, որտեղ ներկայացված էին նրա նկարները, անձնական իրերը, շքանշանները, դաշնամուրը և անգամ աշխատասենյակից մի հատված: Մեծն պոետի երբեմնի հայրական տունն այժմ նրա թանգարանն է դարձել, իսկ այգին՝ իր ու իր ծնողների հետմահու հանգրվանը: Ամբողջ տարածքը ինչ-որ առանձնահատուկ էներգետիկայով էր պարուրված ու ամենուր Սևակի շունչն էր զգացվում:

paruyr sevaki tun tangaran

 

paruyr sevaki tun tangaran

Շարունակելով մեր ճանապարհը և բազմաթիվ արկածներով անցնելուց հետո հասանք «Սատանի կամուրջ»: Շրջակայքում կային բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր։ Դարեր շարունակ այդ կրաքարային նստվածքները կուտակվելով առաջացրել են այս  կամուրջը։

satani kamurj

Այս հրաշալիքը տեսնելուց հետո աշխարհի ամենաերկար ճոպանուղով (5.7 կմ), որից մի աննկարագրելի տեսարան էր բացվում, վերջապես հասանք Տաթևի վանական համալիր: Տաթևի ստեղծման պատմությունը մի քանի հետաքրքիր ավանդույթ ունի: Դրանցից ամենահիշվողը եկեղեցին կառուցող վարպետի մասին ավանդությունն է, որը եկեղեցու գմբեթից իջնելու համար խնդրում է Աստծուն իրեն թևեր տալ: Ամբողջ համալիրը բաղկացած է Սուրբ Պողոս-Պետրոս վանքից,  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին  եկեղեցիներից ու Գավազանից:

tatevi vanq

Գավազանն ինքնին մի հետաքրքիր կառույց է հանդիսանում: Մինչև այժմ էլ ճարտարապետները չեն կարողանում բացահայտել հայ վարպետների գաղտնիքը,  որի արդյունքում թեթև տատանման ժամանակ Գավազանը ճոճվում է:

tatevi vanq

Անհավանական է թվում, որ ահռելի բարձունքի եզրին X-րդ  դարում հիմնված այս համալիրում ժամանակին ապրել, կրթվել և ուսանել է մինչև հազար բնակիչ:

Դարերի միջով անցած ու մեզ հասած այս վեհաշուք համալիրը տարիներ շարունակ մեր պամության լուռ վկան է եղել:

Ուշ երեկոյան, երբ Տաթևի վանքն, մթնշաղով պարուրված, ավելի խորհրդավոր էր դարձել, խորը տպավորություններով ու անմոռանալի հուշերով, լքեցինք այս հոյակերտ վայրը:

Добавить коментарий

ПОСЛЕДНИЕ НОВОСТИ

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

Коротко о нас

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

×