3 Фев

ՌԴ մուտք գործելու «սեվ ցուցակում» հայաստանցիները թիվը հասնում է մինչև 50 հազարի

Lili Travel ,

Ռուսաստան մուտք գործելու «սեւ ցուցակում» հայտնված հայաստանցիները թիվը հասնում է մինչեւ 50 հազարի. օրական 40-50 մարդ դիմում է Հայաստանի միգրացիոն ծառայություն՝ խնդրելով օգնել մեկնել Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ իրենք մեծածավալ աշխատանք են կատարում եւ դիմումների 22-23%-ը դրական արդյունք է տալիս:

«Սակայն պետք չէ մոռանալ, որ Եվրասիական տնտեսական միությունը որեւէ առնչություն չունի այս խնդրի հետ: Իհարկե, ԵՏՄ-ն տնտեսական շահավետ համագործակցություն է, լայն հնարավորություններ է տալիս աշխատանքային միգրանտներին, սակայն ոչ այլ երկրի օրենքը խախտած միգրանտին»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն շատ արտոնություններ է սահմանում աշխատանքային միգրանտների համար, սակայն կարծիքը, թե «սեւ ցուցակում» հայտնվածները ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կարող են անարգել մեկնել ՌԴ, սխալ է:

Նշենք, որ ՌԴ մեկնելու արգելք ունեցող հայաստանցիները ցանկանում են, որ համաներում լինի եւ թույլատրվի նորից մեկնել արտագնա աշխատանքի: Նրանք պարբերաբար ցույցեր են կազմակերպում Միգրացիոն ծառայության շենքի առջեւ:

news.am

Добавить коментарий

ПОСЛЕДНИЕ НОВОСТИ

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

Коротко о нас

ЗАБРОНИРОВАТЬ ОНЛАЙН

×